Բաժիններ՝

Ֆյուրին կարող է խուսափել որակազրկումից՝ կապված կոկաինի օգտագործման հետ

Գերծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին կարող է խուսափել որակազրկումից՝ չնայած կոկաինի դրական դոպինգ թեստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆյուրիի դոպինգ նմուշում կոկաին է հայտնաբերվել: Նմուշը մարզիկից վերցվել էր սեպտեմբերի 22-ին: Ինչպես հաղորդում է Guardian-ը, ոչ մրցումային ժամանակաշրջանում կոկաինի օգտագործումը չի հանդիսանում WADA-ի կանոնների խախտում:

Ավելի վաղ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և Թայսոն Ֆյուրիի միջև ռևանշ-մենամարտը, որը պլանավորված էր անցկացնել հոկտեմբերի 29-ին, հետաձգվեց անորոշ ժամանակով:

Պաշտոնական պատճառը հանդիսանում է բրիտանացի բռնցքամարտիկի վնասվածքը, սակայն ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Ֆյուրին հոգեբանական բնույթի խնդիրներ ունի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31