Բաժիններ՝

WBA-ը Կլիչկո-Բրաուն մենամարտը կդարձնի մենամարտ՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

WBA-ի նախագահ Ջիլբերտո Մենդոսան հայտնել է ESPN Deportes-ին, որ եթե այս կազմակերպության վարկածով գործող չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին հիվանդության պատրվակով իր տիտղոսը պաշտպանելու անհնարինության պատճառով տեղափոխվի «չեմպիոնը՝ արձակուրդում» կարգավիճակ, ապա աշխարհի չեմպիոնի տիտղոսը WBA-ի վարկածով կխաղարկվի ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և ավստրալացի Լուկաս Բրաունի միջև մենամարտում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինֆորմացիա հայտնվեց, որ հենց Լուկաս Բրաունը կարող է դառնալ Վլադիմիր Կլիչկոյի հակառակորդը դեկտեմբերի 10-ին Համբուգում կայանալիք մենամարտում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս