Բաժիններ՝

««Լիերպուլում» ես ինձ զգում եմ ինչպես տանը». Ֆիլիպե Կոուտինիո

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն պատմել է, որ մոտակա ժամանակներում չի պատրաստվում լքել ակումբը:

««Լիվերպուլում» ես ինձ տանն եմ զգում: Ինձ այստեղ դուր է գալիս, ես ինձ շատ հարմարավետ եմ զգում այս քաղաքում:

Սա անհավանական քաղաք է: Կնոջս հետ մենք հաճույքով այցելում ենք կինոթատրոն և ռեստորաններ:

Երկրպագուները պարզապես սքանչելի են: Երբ նրանք երգում են իմ անունը, ես մոտիվացվում եմ: Երկրպագուների շնորհիվ ես ինձ հիասքանչ եմ զգում:

Նրանք վստահություն են ներշնչում ֆուտբոլիստներին: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նրանք մեր կողքին են»,- ասել է բրազիլացին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս