Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել շախմատի «Երևան օփեն» միջազգային մրցաշարի բացման արարողությանը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել ս.թ. հոկտեմբերի 1-ից 10-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի մեկնարկին: «Երևան օփեն» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին: 1_640x419

Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: 2_640x420 3_640x419

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս