Բաժիններ՝

«Վալենսիան» երկամյա պայմանագիր է կնքել Չեզարե Պրանդելիի հետ

Իտալացին պետք է փրկի «չղջիկներին»:

«Վալենսիան» արդեն բանակցություններ վարել է իտալացու հետ և ստորագրել է նրա հետ երկամյա պայմանագիր: Բայց, ըստ Football Italia-ի տեղեկության, Պրանդելին աշխատանքի կանցնի երկուշաբթիից ոչ շուտ: Սեպտեմբերի 20-ին «Վալենսիան» հեռացրեց Պակո Այեստարանին:

6 տուրերից հետո «չղջիկները» հավաքել են 6 միավոր և Իսպանիայի առաջնությունում գրավում են 16-րդ տեղը:

Պրանդելին առանց աշխատանքի է 2015 թվականից, երբ նրան հեռացրին «Գալաթասարայից»: 59-ամյա իտալացին աշխատել է նաև «Ատալանտայում», «Լեչեում», «Վերոնայում», «Վենեցիայում», «Պարմայում», «Ռոմայում», «Ֆիորենտինայում» և Իտալիայի հավաքականում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31