Բաժիններ՝

Թուրքիան Սոմալիում հիմնել է առաջին արտերկրյա ռազմաբազան

Թուրքիան Սոմալիում հիմնել է առաջին արտերկրա ռազմաբազան: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV լրատվամիջոցը:

Ռազմաբազան աշխատանքները կսկսի մոտակա ժամանակներս: Այնտեղ ծառայության կանցնեն շուրջ 200 թուրք զինծառայողներ, ովքեր կկրթեն Սոմալիի 10 հազար 500 զինվորների: Բացի այդ, ռազմաբազայի անվտանգությունն ապահովելու նպատակով Թուրքիայից հատուկ զինվորներ կուղարկվեն:

Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Սոմալիից հետո պաշտոնական Անկարան պատրաստվում է ռազմաբազա բացել նաև Կատարում: Այս մասին Թուրքիան 2014 թվականին հատուկ համաձայնագիր է ստորագրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930