Բաժիններ՝

Վան Գոգի հափշտակված երկու նկարները հայտնաբերվել են Նեապոլում

Վինսենթ Վան Գոգի (1853-1890)՝ երկու հափշտակված նկարներն Իտալիայի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից հայտնաբերվել են Նեապոլում: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Խոսքը վերաբերում է «Ծովի տեսարան Սխեվենինգենի մոտ» (1882) եւ «Նյունենում հոտը դուրս է գալիս ռեֆորմիստական եկեղեցուց» (1884-1885) արվեստի ստեղծագործություններին:

Նկարները հափշտակվել էին 2002 թվականին Ամստերդամի Վան Գոգի թանգարանից: Հեռուստաալիքի տվյալներով՝ կտավները հայտնաբերվել են ոստիկանական հետաքննության ընթացքում եւ գտնվում են լավ վիճակում: Թե որքան շուտ դրանք կվերադառնան հայրենիք, առայժմ չի նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս