Բաժիններ՝

«Կարեն Կարապետյանի առաջին խնդիրը հենց բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելն է». Միխայիլ Զադորնով

«Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ անհրաժեշտ էին փոփոխություններ: Եվ նոր կառավարության ձևավորումն ինքնին ազդակ է, որ այդ փոփոխությունները տեղի կունենան։ Դա ակնհայտ էր նաև մանդատից, որ հանրապետության նախագահը տվեց վարչապետին։ Շատ կարևոր և դրական է նաև, որ նոր կառավարությունը ձևավորվում է բիզնեսի ոլորտի մարդկանցից։ Մենք ինքներս զբաղվում ենք բիզնեսով, և առնվազն ոչ միայն՝ բանկային կամ մյուս բիզնեսները, նաև մարդիկ կարող են հույս ունենալ, որ բիզնեսից եկած անձինք կբերեն ավելի ճկուն մոտեցումներ, որոնք ավելի լավ կբավարարեն ներդրողների շահերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՎՏԲ 24 բանկի նախագահ, վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ ՀՀ նոր կառավարության ձևավորման հետ կապված ի՞նչ ակնկալիքներ ունեք տնտեսական ոլորտում։

Ըստ նրա՝ իրենք հաճախ քննադատում են սեփական՝ ՌԴ կառավարությանը՝ ոչ բարենպաստ բիզնես միջավայրի համար, բայց ՀՀ կառավարության առաջին քայլերից տեսնում են, որ Կարապետյանի առաջին խնդիրը հենց բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելն է, և դա սկսվում է նաև կաբինետի ձևավորումից։

«Նոր նախարարներից շատերը մեզ հայտնի են ՎՏԲ բանկի հետ համագործակցությունից, և շատ դրական ենք գնահատում նրանց նշանակումը»,- ասաց Մ. Զադորնովը՝ հավելելով, որ հանդիպելու են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ ավելի մանրամասն ծանոթանալու համար կառավարության ծրագրին։ Նրա կարծիքով՝ արդեն դրական է, որ վարչապետն այս կարճ ժամանակահատվածում հանդիպել է գործարարների, բանկիրների հետ, և երևում է, որ կա նաև հետադարձ կապ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս