Բաժիններ՝

«Սելթիկը» տուգանվել է Պաղեստինին աջակցելու համար

Շոտլանդական «Սելթիկի» երկրպագուները ֆինանսական պրոբլեմներ են հասցրել սիրելի ակումբին:

«Սելթիկի» երկրպագուները հերթական անգամ աչքի են ընկել ռեզոնանսային ակցիայով, որի պատճառով նրանց ակումբը տուգանվել է: Դեռ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի Իսրայելի «Հապոելի» դեմ ամառային խաղում կելտերի երկրպագուներն աչքի են ընկել Պաղեստինին աջակցության մասսայական ակցիաներով: Խաղի ժամանակ «Սելթիկ Պարկի» տրիբունաներում ծածանվում էին Պաղեստինի հարյուրավոր դրոշներ:

1475213622

Այս գործով լսումներն ավարտվել են միայն հիմա, և «սպիտակականաչների» երկրպագուների ակցիան գնահատվել է՝ որպես քաղաքական պրովոկացիա: Դա ակումբի վրա կնստի 10 հազար ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս