«Չելսին» ամռանը ձեռք է բերել միայն մեկ ֆուտբոլիստի, ում Կոնտեն տեսնում է իր թիմում
«Չելսիի» ամառային տրանսֆերային կամպանիան անցել է ոչ այնքան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պլանով:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը գլխավորել է ակումբն այս ամառ՝ փոխարինելով Գուս Հիդինգին: Այնուամենայնիվ, ըստ The Times-ի տեղեկության, տրանսֆերների մեծ մասը չի եղել թիմի մարզչի նախաձեռնությունը: Ըստ աղբյուրի տվյալների՝ Կոնտեն կարողացել է ստորագրել իր ցուցակից միայն մեկ ֆուտբոլիստի՝ Ն’Գոլո Կանտեին՝ «Լեսթերից»: Իսկ մյուս նորեկները՝ Միշի Բատշուային, Դավիդ Լուիսը և Մարկոս Ալոնսոն գնվել են ակումբի մարզական տնօրեն Մայքլ Էմենալոյի նախաձեռնությամբ:
«Արսենալի» և «Լիվերպուլի» դեմ խաղերում կրած անհաջողությունից հետո Կոնտեն զրույց է ունեցել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, որի ընթացքում իտալացին կասկած է հայտնել այն առիթով, թե Մոուրինիոյի չեմպիոնական կազմի որոշ ֆուտբոլիստներ կկարողանան վերադառնալ նախկին մակարդակին: «Կապույտների» մարզիչը հայտարարել է, որ կցանկանար հրաժարվել այդ ֆուտբոլիստներից:
Ըստ աղբյուրի տվյալների՝ ռուսաստանցի օլիգարխը հակված է լսելու մարզչին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը