
««Մանչեսթեր Յունայթեդը» կարող էր «Զարյայի» դեմ ավելի լավ խաղալ, ես մեզանից ավելին եմ սպասում». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Զարյայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Խաղը հեշտ չէր, բայց մենք պահեր ստեղծում էինք և լավ էինք խաղում: Երբ դու սկզբում չես խփում, տարածությունը դաշտում դառնում է ավելի ու ավելի փոքր: Մենք հաղթեցինք, դա այն արդյունքն էր, որը մեզ պետք էր «Ֆեյենորդից» կրած պարտությունից հետո:
Իհարկե, մենք կարող էինք շատ ավելի լավ խաղալ, ես թիմից ավելին եմ սպասում: Եթե մենք նույն ոգով շարունակենք, ապա ամեն ինչ լավ կլինի»,- Իբրային է մեջբերում BBC Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը