
Նոր Volkswagen-ը կկառավարվի առանց վարորդի

Volkswagen ընկերությունը Փարիզի ավտոսալոն է բերել ինքնավար կառավարմամբ էլեկտրամոբիլի կոնցեպտը: Ինչպես հաղորդել Է «Լենտա.ռու»-ն, մոդելը կոչվում է I.D.: Այդ ավտոմեքենայի կապոտի տակ 170 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ է, ընթացքի պաշարը կազմում է 400 – 600 կիլոմետր։
Ավտոմեքենայի առանձնահատկություններից մեկը հատուկ ստեղծված անվասկավառակներն են, որոնք նվազեցնում են օդի դիմադրությունը: Ինտերիերը կատարված է Open Space-ի հայեցակարգով:
2016 թվականի հունիսին կոնցեռնը ներկայացրել է մինչեւ 2025 թվականը զարգացման պլանը: Դրանում վերանայվում է ընկերության հիմանական մոտեցումը մարդատար ավտոմոբիլների նկատմամբ. շեշտը դրվում է էլեկտրական և անվարորդ փոխադրամիջոցների վրա: Ինը տարի հետո արտադրանքի շարքում կլինի 30 էլեկտրամոբիլ, դրանց տարեկան վաճառքները պետք է հասնեն երկու-երեք միլիոնի: Բացի դրանից, ընկերությունը կկենտրոնանա շարժական հավելվածների մշակման վրա: