Բաժիններ՝

Բոլոր ոլորտներում նախատեսվում են ծախսերի կրճատումներ. Վարդան Արամյան

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով բոլոր ոլորտներում էլ նախատեսվում են ծախսերի կրճատումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել հաջորդ տարվա բյուջեով 100 մլրդ դրամով նվազեցնել ծախսերը:

«Որոշումը կայացվել է, քանի որ նպատակը մեզ համար ֆիքսվել է՝ դա պարտքի ցուցանիշն է և կայունությունը: Պարտքը ծնող ուղղությունը պակասուրդն է: Մենք երկու տարի անընդմեջ ունեցել ենք պակասուրդը բավական բարձր մակարդակ ՀՆԱ-ի մեջ: Գերնպատակ է եղ ել, որպեսզի մենք կարողանանք ծախսերի մասով ավելի պահպանողական լինենք, ծրագրերն ավելի հետևողական իրագործենք»,-  ասաց Արամյանը՝ ավելացնելով, որ փողը պետք է ծախսվի նպատակային, բերի ավելացված արժեք: Նախարարի խոսքով՝ սա ուղղություն է, որին հետագայում մեծ ուշադրություն է դարձնելու նոր կառավարությունը:

Հարցին՝ արդյոք ծախսերը կրճատվում են, քանի որ վարկ վերցնելը դարձել է դժվար՝  Արամյանն ասաց, որ վարկ վերցնելը խնդիր չէ, խնդիրն այն է, երբ վարկը վերցնում ու անկայուն քաղաքականություն ես իրականացնում: «Նախկինում այնպիսի իրավիճակ էր տնտեսությունում, որ պարտքի միջոցով պետք էր լրացուցիչ շունչ հաղորդել, հակառակ դեպքում կլիներ ոչ թե 3 կամ ավելի տոկոսանոց աճ, այլ շատ ավելի ցածր: Եթե մենք պարտքն ավելացնեինք շատ ավելի կտրուկ, դա ավելի բարձր տնտեսական աճ կապահովեր: Բայց մենք գնացինք ավելի համեստ տարբերակի: Մյուս տարի կլինենք ավելի պահպանողա կան»,- նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս