Վարդան Արամյանը նախարարներին խնդրեց լինել խիստ պահպանողական
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախարարներին խնդրեց լինել խիստ պահպանողական վերաբաշխումների հետ կապված: Կառավարության նիստին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման փոփոխություն, որով կանոնակարգվում են ռադիոլոկացիոն դիտարկումներ և հակակարկտային ներգործության աշխատանքներ իրականացնող մասնագետների աշխատանքը և աշխատանքի վարձատրությունը: Վարդան Արամյանը հույս հայտնեց, որ այս որոշումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի, քանի որ պահուստային ֆոնդն այսօրվա դրությամբ սպառվել է:
«Մենք նոր առաջարկ կներկայացնենք վերաբաշխման վերաբերյալ: Սակայն խնդրում եմ գերատեսչությունների ղեկավարներին, որ խիստ պահպանողական լինեն` վերաբաշխումների հետ կապված, որովհետև մենք ունենք լուրջ լարվածություն»,- նշեց նախարարը: