«Միջազգային կառույցների կողմից ճնշումների մասին խոսք չի կարող լինել». Վախթանգ Միրումյան
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ Հարկային օրենսգրքում բազմաթիվ են դրական փոփոխությունները, 1300 կարգավորում է ներկայացված, և օրենսգրքի ընդունումից հետո գործարարների կողմից բացասական արձագանքներ չեն լինի:
168.am-ի հարցին, թե միջազգային կառույցների կողմից ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, ի՞նչ վերջնաժամկետ է սահմանվել ՀՕ-ի ընդունման համար, Վ.Միրումյանը պատասխանեց, որ ոչ մի ճնշումների մասին խոսք չի կարող լինել, միջազգային կառույցների կողմից միայն խորհրդատվություն կարող է լինել. «Այնպես չէ, որ մեր բյուջետային եկամուտները հուզում են միայն միջազգային կառույցներին: Մեր բյուջատային եկամուտները նախ և առաջ՝ հուզում են մեզ»:
Մանրամասները` տեսանյութում: