«Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն չի լինում». Էդուարդ Շարմազանով

«Ե՛վ հին կառավարության, և՛ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա անդրադարձավ «փոփոխություններին, նոր մոտեցումներին,  բարեփոխումներին և հեղափոխություններին»՝ նկատելով, որ դրանք տարբեր բաներ են։ Է. Շարմազանովի խոսքով՝  մենք բարեփոխումների փուլում ենք, ոչ թե սեպտեմբերյան հեղափոխություն ենք անում։

«Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն չի լինում, և՛ հնի տերը, և՛ նորի տերը մենք ենք, և՛ հին կառավարության, և՛ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք,  այնպես չէ, որ հին կառավարությունը վատ է աշխատել, որ հին կառավարությունները վատ են աշխատել, մենք պետք  է գանք, քանդենք, սրբենք, նորից սկսենք։ Կա շարունակականություն,  կա նոր մոտեցման խնդիր,  կա բարեփոխումների խնդիր, կա նոր սկզբից սկսելու խնդիր։ Այս քաղաքական օրակարգը հրապարակ է եկել Սահմանադրական փոփոխություններից հետո և փետրվարի 12-ի ՀՀ նախագահի հայտնի ելույթից հետո։ Խնդրում եմ՝ կատու մի փնտրեք այնտեղ, որտեղ չկա, մանավանդ, եթե այդ կատուն ձեր ուսերին է»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930