
Ռոնալդուն հայհոյել է Զիդանին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն շատ է բարկացել այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը փոխարինել է իրեն Լա Լիգայի 6-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ խաղի ժամանակ:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փոխարինվեց հանդիպման 72-րդ րոպեին: Մադրիդյան թիմը չկարողացավ հաղթանակ տանել այդ խաղում: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Ռոնալդուն պահեստայինների նստարանից էր հետևում խաղին: Փոխարինվելուց հետո Ռոնալդուն սկսեց անպարկեշտ բառերով և հայհոյանքներով արտահայտել բարկությունը: Ռոնալդուին չէին կարողանում հանգստացնել անգամ Զիդանի օգնականները:
Սիրարփի Աղաբաբյան
https://www.youtube.com/watch?v=w-XUaeiU64M