Nike-ը սկսել է վաճառել ինքնուրույն կապվող կապիչներով սպորտային կոշիկներ
Նոյեմբեր ամսին Nike-ը ընկերությունը կթողարկի իր առաջին խելացի կոշիկները: Կոշիկներն անվանակոչվել են HyperAdapt 1.0:
Այս կոշիկների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կոշիկի կապիչներն ինքնուրույն են կապվում: Երբ կոշիկը զգում է ճնշում կրնկի հատվածում, կապիչները վայրկյանների ընթացքում կապվում են: Ամրությունը կարելի է սահմանել կոշիկի վրայի հատուկ սենսորային ստեղների միջոցով:
Այս սպորտային կոշիկները ոչ միայն խելացի են, այլև գեղեցիկ և հարմար: Կոշիկները սկզբնական շրջանում կունենան երեք գույն:
Նոյեմբերի 28-ից արդեն այս կոշիկները հնարավոր կլինի գնել Nike-ի որոշ խանութներում: Ցանկացողները կարող են սիմվոլիկ գումարի դիմաց փորձել այս կոշիկները: Դրա համար անհրաժեշտ է լրացնել հայտ ընկերության պաշտոնական կայք-էջում:
Կոշիկների արժեքն առայժմ չի հրապարակվում:
Սիրարփի Աղաբաբյան