
Առողջապահության նոր նախարարը մասնագիտությամբ բժիշկ-անեսթեզիոլոգ է

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շատ շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ նրա փոխարեն կնշանակվի «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Լ. Ալթունյանը նաև այս ընկերության բաժնետերերից է (25 %), մասնագիտությամբ բժիշկ-անեսթեզիոլոգ է: Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան` Լ. Ալթունյանը ո՛չ հերքել, և ո՛չ էլ հաստատել էր իր նշանակման մասին լուրերը:
Ի դեպ, հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ հայաստանյան ապահովագրական շուկայում «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ առաջատարի դիրքեր գրավելու հանգամանքը պայմանավորված էր այն նրանով, որ այն պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նույնիսկ այդ կապակցությամբ հումոր էր տարածվել՝ «Եթե՝ ԱՊՊԱ, ապա՝ ԻՆԳՈ, եթե՝ ԻՆԳՈ, ապա՝ Տիկո»: