
Հալեպ քաղաքը ռմբակոծվել է Ասադի ուժերի հարձակման մասին հայտարարությունից հետո

Հալեպ քաղաքի՝ ապստամբների կողմից վերահսկվող շրջանները նոր ավիահարվածների են ենթարկվել մի քանի ժամ անց այն բանից հետո, ինչ հայտարարվել է Սիրիայի կառավարական ուժերի հարձակման մասին։
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով «Սպիտակ սաղավարտներ» փրկարարական խմբի կամավորներին, հայտնում է, որ ռուսական և սիրիական ինքնաթիռները ռմբակոծել են Հալեպի արևելյան հատվածը։
Ակտիվիստների խոսքով՝ Հալեպը այսօր առավոտյան տասնյակ ավիահարվածների է ենթարկվել։
Սիրիայի կառավարությունը ավելի վաղ մարդկանց կոչ էր արել հեռու մնալ այն դիրքերից, որոնք զբաղեցնում են ընդդիմադիրները։