Մաքսանենգությանն առչվող մի քանի դրույթներ ապաքրեականացվել են

Հունիսի 25-ին ուժի մեջ են մտել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնցով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առչվող որոշ դրույթներ:

Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքով ապաքրեականացվել են ապրանքների մաքսանենգությունը և ոչ խոշոր չափերով արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դրույթները:

Վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը: Օրենսդրական փոփոխությամբ ապրանքային մաքսանենգությունն՝ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն ՀՀ դրամի կամ ակցիզային դրոշմանիշով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված երկու հարյուր հազար ՀՀ դրամի և ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով, այլևս հանցագործություն չի համարվում և նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930