Զարկերակային ճնշման 9 վտանգավոր ախտանիշ, որոնք մենք արհամարհում ենք
Fithacker.ru կայքը գրում է, որ մարդկանց մեծ մասը տեղյակ է այն խնդիրներին, որոնք կապված են զարկերակային բարձր ճնշման հետ։ Սակայն շատերը չգիտեն դրա ախտանիշների մասին։ Եթե զարկերակային ճնշումը քիչ է բարձր նորմայից, դուք կարող եք և դա չհասկանալ։
Զարկերակային բարձր ճնշման դեպքում կարող են առաջանալ հետևյալ ախտանիշները։
- Թմրածություն
- Վատ շրջանառություն
- Գլխացավեր
- Թույլ տեսողություն
- Գլխապտույտ կամ մշուշ գլխում
- Արնահոսություն քթից
- Շնչառական խնդիրներ
- Արյուն մեզի մեջ
- Բաբախ իրանի կամ ականջների հատվածում
Եթե այս խնդիրները բավական ժամանակ է՝ անհանգստացնում են ձեզ, դիմեք բժշկի օգնությանը։ Շատ կարևոր է, որպեսզի խնդիրն ախտորոշվի՝ անհրաժեշտ բուժում նշանակելու համար։ կալիումի և օմեգա-3-ի հավելումները կարող են օգտակար լինել։
Զարկերակային բարձր ճնշման բուժման արդյունավետ միջոցներից մեկը կարող է լինել դիետոլոգիական մոտեցումը։ Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ հիվանդներ կարող են բնական ճանապարհով վերահսկել բարձր ճնշումը՝ դեղամիջոցներ օգտագործելու փոխարեն։
Զարկերակային բարձր ճնշումից խուսափելու համար կարող եք հետևել 3 կանոնների՝
- օգտակար սնունդ ուտել
- նվազեցնել նատրիումով հարուստ մթերքի օգտագործումը
- ֆիզիկական վարժություններ անել
Սննդակարգում կարող եք ներառել
- թարմ բանջարեղեն և մրգեր
- յուղազրկված կաթնամթերք
- ճարպային և խոլեստերինի բարձր քանակ պարունակող մթերքների կրճատում
- մեծացնել ձկան, թռչնամսի, ընկուզեղենի օգտագործումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը