«Կրիշտիանու Ռոնալդուն հիշեցնում է ինձ Ռոնալդոյին, բայց Լիոնել Մեսսին լավագույնն է». Պելե
«Դուք կարող եք հիշատակել մի քանի անուններ, բայց վերջին 10-15 տարվա մեջ Մեսսին ամենաստաբիլ ֆուտբոլիստն է, դրանում կասկած չկա: Դուք կարող եք նշել ուրիշ ֆուտբոլիստների, այնպիսիներին, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն է: Նա գերազանց ռմբարկու է: Նա հիշեցնում է ինձ Ռոնալդոյին: Ի վերջո, Ռոնալդուն գոլեր է խփում, իսկ Մեսսին գոլերից բացի՝ փոխանցումներ է կատարում և պահեր ստեղծում: Մեսսին ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ է, Մեսսին լավագույնն է: Այստեղ կասկած չկա»,- Պելեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
2008 թվականից սկսած Ռոնալդուն նվաճել է 3 «Ոսկե գնդակ», Մեսսին՝ 5:
Պելեն պատմության մեջ միակ աշխարհի եռակի չեմպիոնն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը