Բաժիններ՝

«Ռաֆայել Նադալը դոպինգ է ընդունել WADA-ի թույլտվությամբ». Fancy Bears

Բացի Նադալից, ցուցակի մեջ մտել են հունգարացի լողորդ Լասլո Չեխը և բրիտանացի ատլետ Մո Ֆարան, ինչպես նաև արգենտինացի խոտի հոկեյիստներ Ֆակունդո Կալիոնին և Լուկաս Ռեյը, ֆրանսիացի սուսերամարտիկ Գիտյե Գրյումեն, բրիտանացի խոտի հոկեյիստներ Ալեքս Դենսոնը և Սեմ Կուեկը, ամերիկացի մարմնամարզուհի Լորի Էռնանդեսը և մի շարք այլ մարզիկներ:

Համաձայն հրապարակված տվյալների, WADA-ն 2 անգամ (2009 և 2012թթ.) Նադալին թույլատրել է օգտագործել արգելված դեղամիջոցներ,  2 անգամ (2008 և 2014թթ.) թույլատրել է Ֆարային, իսկ Չեխին թերապևտիկ բացառություն կայացվել է 2015 թվականին՝ 4 տարի ժամանակով:

Ավելի վաղ Fancy Bears-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի արդյունքները, որից հետևում է, որ գործակալությունը թույլ է տվել մի շարք հայտնի մարզիկների, որոնց թվում՝ Սերենա և Վինուս Ուիլյամսներին, մարմնամարզուհի Սոմինա Բեյլզին, հեծանվորդներ Կրիս Ֆրումին և Բրեդլի Ուիգինսին ընդունել արգելված դեղամիջոցներ՝ թերապևտիկ բացառության կարգով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս