Apple համակարգիչը ստացել է 23 տարվա ընթացքում առաջին նորացումը
Մշակող Ջոն Բրուքսը գործառական համակարգի նորացում է թողարկել Apple II համակարգչի համար: Թողարկված փաթչը դարձել է առաջինը 1993 թվականից ի վեր, տեղեկացնում է Ars Technica հրատարակությունը:
Բրուքսը նորացումը թողարկել է Apple IIGS-ի՝ օրիգինալ Apple II-ի ամենահանրաճանաչ վերափոխակների երեսուներորդ հոբելյանի առթիվ: Այնուամենայնիվ փաթչը, մշակողի հավաստիացումներով՝ գործում է Apple II-ի բացարձակապես բոլոր վերափոխակների համար:
Գործառական համակարգի նոր տարբերակն ստացել է ProDOS 2.4 անվանումը: Բացի արդեն առկա ֆունկցիոնալի նորացումից, մշակողն Apple II-ում հավելել Է USB-ինտերֆեյսերի եւ BASIC-մեկնաբանիչների օժանդակումը:
Նրանց համար, ում մոտ չի պահպանվել Apple II-ը, Համացանցում զետեղել են նորացված գործառական համակարգի էմուլյատորը:
Apple II-ն Apple Computer ընկերության առաջին սերիական համակարգիչն է, որն առաջին անգամ ներկայացվել է 1977 թվականին: Դրանից առաջ Սթիվ Ջոբսի եւ Սթիվ Վոզնյակի հիմնած ընկերությունը թողարկում էր Apple I համակարգիչը: