Բաժիններ՝

Ինչպե՞ս վերացնել հեռախոսի էկրանի բծերը

Գրեթե բոլոր հեռախոսներն  ու պլանշետները մի փոքր օգտագործելուց հետո կորցնում են էկրանի փայլը: Էկրանի վրա հաճախ առաջանում են խազեր, որոնք, թվում է, անհնար է հեռացնելը:

Առաջարկում ենք էկրանի փայլը վերադարձնելու և խազերը մաքրելու 5 տարբերակ:

1. Ատամի մածուկ

Էկրանի վրա առաջացած բծերը մաքրելու առաջին միջոցը կարող եք գտնել լոգարանում: Կարող եք վերացնել  խազերը հասարակ ատամի մածուկի միջոցով: Պետք է հաշվի առնել այն, որ մածուկը չպետք է լինի գելային:

Կարդացեք նաև

Պետք է մածուկի հաստ շերտ քսել բամբակե փայտիկի կամ կտորի վրա: Այնուհետև զգույշ և առանց էկրանը սեղմելու՝ մածուկը տարածեք  էկրանի վնասված հատվածին: Մի փոքր անց խոնավ բամբակե կտորով պետք է մաքրել մածուկը:

2.Մեքենայի խազերը վերացնող քսուք

Turtle Wax, 3M Scratch և Swirl Remover  մեքենայի խազերը վերացնող քսուքները կարող են օգնել նաև ձեր հեռախոսին:  Եթե անգամ այս միջոցն ամբողջությամբ չվերացնի բիծը, ապա այն հետքը կարող է  դարձնել գրեթե անտեսանելի:

Պետք է պարզապես բամբակյա կտորով տարածել քսուքը հեռախոսի էկրանին:

3. Կերակրի սոդա

Կերակրի սոդան ևս շատ լավ միջոց է խազերը վերացնելու համար:

11094555-2-630x354

Սոդայով և ջրով պետք է ստանալ խիտ զանգված: Խյուսը բամբակե կտորի միջոցով տարածեք էկրանի վնասված հատվածի վրա, պարուրաձև շարժումներով մաքրեք,  այնուհետև հեռացրեք սոդան փոքր-ինչ խոնավ կտորով:

4. Մանկական փոշի

Փոքրիկների խնամքի համար նախատեսված փոշու միջոցով ևս հնարավոր է մաքրել էկրանի բծերը և փայլ հաղորդել էկրանին: Ինչպես կերակրի սոդայի դեպքում, այստեղ ևս պետք է ստանալ խիտ զանգված և դրանով մաքրել էկրանը:

5. Բուսայուղ

Բուսայուղը կարող է  փայլեցնել էկրանն այնպես, որ դրա վրա չերևան բծերը: Կարող եք մաքրել էկրանն ընդամենը 1 կաթիլ բուսայուղով:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս