«Գագիկ Ծառուկյանը խոսքի մարդ է, և ես հավատում եմ նրա խոսքին». Վահրամ Բաղդասարյան

«Ես չգիտեմ՝ Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ, մեզ մոտ ոչ մի բան չի փոխվել:  Գագիկ Ծառուկյանը խոսքի մարդ է, և ես հավատում եմ նրա խոսքին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից:

Ըստ նրա` Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն և կայացած անձնավորություն է. «Չեմ կարծում, որ քաղաքական դաշտում պետք է թույլտվություն վերցնի: Եթե ինչ-որ մեկը պետք է թույլտվությունով գա քաղաքական դաշտ, ապա թող չգա»:

Վ. Բաղդասարյանը բոլոր քաղաքական ուժերին հորդորեց  չհեռանալ: Նա նաև հորդորեց նման գնահատականներ չհնչեցնել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը դեռ «չարիքի գիտակցո՞ւմ է, թե՞ ոչ», առավել ևս, եթե չի զբաղվում քաղաքականութամբ:

Թե ինչպե՞ս կընդունեն, եթե, ՀՀԿ-ի խոսքերով ձևակերպված, «չարիքը» որոշի վերադառնալ քաղաքականություն, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Անհնար եմ համարում, եթե մի բան իրականության մեջ չկա, ինչի՞ ժամանակ կորցնենք, խոսենք դրա մասին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս