Բաժիններ՝

Գվինեթ Փելթրոուն դիզայներ է դարձել

Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հագուստի առաջին սեփական հավաքածուն է ներկայացրել Goop բրենդի ներքո: Ինչպես հաղորդում է Harper’s Bazaar-ը, հավաքածուում տեղ են գտել ժակետ, կյուլոտ անդրավարտիքներ, վերնաշապիկ եւ սպիտակ պայուսակ: Դիզայները ցուցադրել է ընդամենը մի քանի մոդել եւ խոստացել է շարքը թարմացնել յուրաքանչյուր ամիս:

Իտալական ֆաբրիկաները, որտեղ արտադրվում է հագուստը, համագործակցում են այնպիսի մակնիշների հետ, ինչպիսիք են Proenza Schouler-ը, Vetements-I dy Dries Van Noten-ը:

«Ինձ համար շատ կարեւոր է, որ մեր բրենդի ներքո թողարկվող իրերը լինեն նույնքան բարձր որակի, որքան որ իմ սիրելի դիզայներների իրերն են»,- մեկնաբանել է դերասանուհին:

Սեփական բրենդի ստեղծման մասին նա հայտարարել էր անցյալ տարի: Հագուստը վաճառվելու է Goop-ի առցանց հարթակում:

Գվինեթ Փելթրոուն ամերիկացի դերասանուհի է: «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակակների է արժանացել «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում կնոջ գլխավոր դերի համար (երկուսն էլ՝ 1999 թվականին), ինչպես նաեւ «Էմմի» մրցանակի՝ որպես լավագույն հրավիրված դերասանուհի «Երգչախումբ» կատակերգական հեռուստասերիալում (2011 թվական):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս