YouTube-ը դառնում է սոցիալական ցանց
YouTube-ում արդեն երկար ժամանակ ձևավորվել են ակտիվ օգտատերերի խմբեր: Google ընկերությունում մտածել են, որ սա այսպես թողնել չի կարելի, և որոշել են YouTube-ը փորձարկել՝ որպես սոցիալական ցանց:
YoutTube-ը դարձել է նոր մշակույթ տեսանյութերի սիրահարների համար: Այստեղ արդեն հրապարակվում են ոչ միայն սովորական տեսանյութեր, այլ տեսանյութերի միջոցով պահպանվում է ինտերակտիվ կապն օգտատերերի հետ:
Այժմ YouTube-ի ինտերֆեյսում կհայտնվի առանձին բաժին, որտեղ կկարողանան շփվել ազատ շփման բոլոր սիրահարները: Այս բաժնի համար տեսանյութի հրապարակումը պարտադիր պայման չէ: Հնարավոր է հրապարակել լուսանկար, տեքստ կամ տեսանյութի հղում՝ ըստ ցանկության:
Հրապարակումները կարելի է գնահատել արդեն ավանդական դարձած հավանումների միջոցով: Կարելի է անել նաև մեկնաբանություններ:
Այս միջոցով Google-ն ուզում է, որ իր ակտիվ օգտատերերը շփվեն հենց YouTbe-ում, այլ ոչ՝ ուրիշ հարթակներում, ինչպիսիք են Twitter-ը և Facebook-ը:
Սիրարփի Աղաբաբյան