ԱՀՄ-ն՝ Ադրբեջանի տնտեսության վիճակի մասին

Նավթի ցածր գները, արժութային պահուստների կրճատումը և արտաքին շոկերի ուժեղացումը ստիպել են Ադրբեջանի Կենտրոնական բանկին երկու անգամ անցկացնել մանաթի դևալվացիա։

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՀՄ)՝ Ադրբեջանի մասով արված կանխատեսման մեջ։

«Թեև դևալվացիան օգնել է լավացնել մրցունակ մթնոլորտը, այն բացասաբար է ազդել բանկերի հաշվեկշռային հաշվետվությունների վրա, բարձրացրել է դոլարացման մակարդակը։ Կարգավորողի միջամտությամբ փակվել են խնդրահարույց բանկերը, խոշոր պետական բանկերը վերակազմավորվել են։ Դրա հետ միասին, կարգավորողը, ուժեղացնելով ֆինանսական վերահսկողությունը, արագացրել է ոլորտի բարփոխումները։

Կարգավորողը սահմանափակել է դոլարի վաճառքը։ Ինֆլյացիոն ճնշման վերացման համար ԿԲ-ն բազային տոկոսադրույքը հացրել է մինչև 15 տոկոսի»,- ասված է հաշվետվության մեջ։
Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՀ-ն ողջունում է Ադրբեջանի կառավարության քայլերը՝ համաձայն նավթային գների։

«Չնայած դրան՝ մոտ ժամանակներս դժվարին արտաքին միջավայրը կարող է ազդել մակրոտնտեսական ցուցանիշների վրա»,- եզրակացրել են հիմնադրամի փորձագետները։

Տեսանյութեր

Լրահոս