Բաժիններ՝

Ստանիսլաս Վավրինկան դարձել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող

Թենիսի Մեծ սաղավարտի ԱՄՆ-ի բաց առաջնությունում տեղի ունեցավ տղամարդկանց մենախաղի եզրափակիչը: Եզրափակչում հանդիպեցին աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու աշխարհի 3-րդ ռակետ Ստանիսլաս Վավրինկան:

1-ին սեթում համառ պայքար ծավալվեց և խաղը տեղափոխվեց թայ-բրեք: Այստեղ հաջողությունը ուղեկցեց Նովակ Ջոկովիչին, ով կարողացավ հաղթել սեթը 7-6 հաշվով:

2-րդ սեթից սկsած կորտում ամբողջությամբ առավելությանն ու նախաձեռնությանը տիրեց շվեյացարացի թենիսիստը և կարողացավ մեկը մյուսի հետևից հաղթել առաջիկա 3 սեթը:

2-րդ սեթում Վավրինկան հաղթեց 4-6 հաշվով, 3-րդում` 5-7 հաշվով, 4-րդում` 3-6 հաշվով: Այսպիով Ստանիսլաս Վավրինկան կարիերայի 11-րդ եզրափակիչում կարողացավ հաղթող դուրս գալ: Նովակ Ջոկովիչը կրում է մարզական կարիերայի ընթացքում 5-րդ պարտությունը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում:

Եզրափակիչ մրցավեճը տևեց 3 ժամ 55 րոպե: Վավրինկան իր մարզական կարիերայի ընթացքում 3 անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի առաջնության եզրափակիչ և կարողացել է նույնքան հաղթականեր տանել:

Կանանց մենապայքարի եզրափակչում Անժելիկ Կերբերը 3 սեթում կարողացել է հաղթել Կարոլինա Պլիսկովային: Գրանցվել է` 6-3, 4-6, 6-4 հաշիվը: Կերբերը գլխավորել է կանանց թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս