Բաժիններ՝

7 միջոց՝ iPhone-ում տեղ գտնելու համար՝ առանց լուսանկարներ ջնջելու

Lifer.com.ua կայքը գրում է, որ iPhone-ի սեփականատիրոջ համար չկա ավելի վատ բան, քան ծանուցումն այն մասին, որ հեռախոսում տեղը չի բավականացնում։ Դա սովորաբար լինում է ամենաանհարմար պահերին, երբ վիդեոտեսագրություն եք անում կամ փորձում եք լուսանկարել։ Այդպիսի դեպքերում լուսանկարները ջնջելու փոխարեն՝ կարող եք մի քանի այլ միջոց ձեռնարկել։

1. Փորձեք մեծ ծավալով ֆիլմ նայել։ Մտեք iTunes Store և փորձեք մեծ ծավալով ֆիլմ ներբեռնել։ Այն շատ մեծ կլինի ներբեռնելու համար, ինչի պատճառով դուք ծանուցում կստանաք բավարար չափով տեղ չլինելու մասին։ Սեղմեք Ok, ապա մտեք «Կարգավորումներ» (Settings), ապա «Հիմնական» (General), «Հիշողություն և iCloud» (Storage and iCkoud usage), «Կառավարել» (Manage storage):

1

2. Ջնջեք չօգտագործվող կամ ոչ պետքական հավելվածները։ Հեռախոսի մեջ տեղ ազատելու ամենապարզ միջոցը մեծ ծավալով հավելվածները ջնջելն է։ Մտեք «Կարգավորումներ» (Settings), ապա «Հիմնական» (General), «Հիշողություն և iCloud» (Storage and iCkoud usage), «Կառավարել» (Manage storage)։ Հենց սեղմեք կառավարել կոճակը, կտեսնեք, թե որ հավելվածներն են ամենաշատ տարածքը զբաղեցնում։ Նայեք ամբողջ ցանկը և ջնջեք ոչ պետքական և չօգտագործվող հավելվածները։

Կարդացեք նաև

2

3. Ջնջեք հին հաղորդագրությունները։ Դուք իրոք պատրաստվո՞ւմ եք կարդալ մեկ տարվա հաղորդագրությունները։ Եթե ոչ, ապա ժամանակն է փոխել կարգավորումները։ Մտեք «Կարգավորումներ» (Settings), ապա «Հաղորդագրություններ» (Messages), «Պահպանել հաղորդագրությունները» (Keep messages) հատվածում ընտրեք 30 օրվա տարբերակը։

3

4. Անջատեք «My Photo Stream»-ը։ Երբ միացված է «My Photo Stream»-ը, ձեր վերջին լուսանկարներն ավելանում են «My Photo Stream» ալբոմի մեջ։ Այնտեղ նրանք պահպանվում են 30 օր։ Եթե չեք պատրաստվում լուսանկարները սինքրոնիզացնել համակարգչի կամ iPad-ի հետ, ապա անջատեք այդ ֆունկցիան։ Մտեք «Կարգավորումներ» (Settings), ապա «iCloud», անջատեք «My photo stream» կոճակը։

4

5. Երկու լուսանկարներն էլ HDR ֆորմատով մի պահպանեք։ HDR-ը մեծացնում է լուսանկարի դետալացումը բաց և միջին տոների դեպքում։ Այդ պատճառով էլ անհրաժեշտություն չկա պահպանել վատ որակով «օրիգինալները» բարձր որակով լուսանկարների հետ։ Ավելի լավ է անջատել «Պահպանել օրիգինալը» ֆունկցիան և լուսանկարներն անել HDR ֆորմատով։

5

6. Մաքրեք բրաուզերի հիշողությունը։ Բրաուզերի հիշողությունը ջնջելու խորհուրդը վերաբերում է ոչ միայն համակարգչին, այլև հեռախոսին։ Դա անելու դեպքում կշատացնեք հեռախոսի հիշողությունը։ Մտեք «Կարգավորումներ» (Settings), Safari, սեղմեք «Ջնջել պատմությունը և կայքերի տվյալները»։

6

7. Անջատեք հավելվածների ավտոմատ թարմացումը։ Անջատեք այն կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս ավտոմատ թարմացնել հաղորդագրությունները։ Մտեք «Կարգավորումներ» (Settings), iTunes и App Store, անջատեք թարմացումները (Updates):

7-1

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս