Բաժիններ՝

Uniqlo-ն «մոգական» հավաքածու է ներկայացրել

Ճապոնական Uniqlo առեւտրանիշի խանութներում հայտնվել է Magic for all անվանումով հավաքածուն: Այն ներառում է հագուստ՝ Disney-ի մուլտֆիմերի հերոսներով:

Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ դրանում կընդգրկվեն երեք շարքեր. Varsity Disney-ը՝ մոդելներ՝ ոգեշնչված ամերիկյան ուսանողական վինտաժային ոճով, Outdoor Disney-ը՝ հագուստ քաղաքի համար՝ զարդարված բնության մոտիվներով եւ բնական գույներով, ինչպես նաեւ Holiday Disney-ը՝ հագուստ, ստեղծված հատուկ Ծննդյան տոների եւ Ամանորի համար:

Uniqlo առեւտրանիշը Ճապոնիայի Fast Retailing հոլդինգի բաղկացուցիչ մասն է, որին պատկանում են նաեւ Comptoir des Cotonniers, GU, Helmut Lang, J Brand, Princesse tam.tam եւ Theory մակնիշները:

Ընկերությունը մասնագիտացած է առօրյա հագուստի թողարկման բնագավառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս