Լա լիգայում կհետաձգվեն մի շարք հանդիպումներ
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր է հետաձգվեն Լա լիգայի հերթական տուրի մի շարք հանդիպումներ:
Ըստ Տեբասի՝ հնարավոր չէ 90 րոպե անցկացնել դաշտում 36-37 աստիճան ջերմության պայմաններում:
Իսպանիայում վերջին շաբաթվա ընթացքում նկատվել է 38-40 աստիճան ջերմություն:
Եթե նման իրավիճակը պահպանվի, ապա շատ հանդիպումենր կամ կտեղափոխվեն, կամ կկայանան ավելի ուշ ժամի:
Հնարավոր է, որ հետաձգվեն հենց հաջորդ տուրի հանդիպումները, որտեղ առաջատարներին սպասվում են նման մրցակիցներ՝ «Ատլետիկո Մադրիդ»-«Սելտա», «Ռեալ Մադրիդ»-«Օսասունա», «Բարսելոնա»-«Ալավես»:
Սիրարփի Աղաբաբյան