![](/banners/BeFunky-design.jpg)
Թեհրանի մետրոյի շինարարության ժամանակ 4 մարդ է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/bf4490459c2116327f0109f1d2b7359f.jpg)
Թեհրանում մետրոյի կայարանը թունելին միացնող բետոնե սեկցիաներից մեկի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 11 աշխատակիցներ ստացել են վնասվածքներ:
Զոհերի թվում կան Իրանի և Աֆղանստանի ներկայացուցիչներ, հայտնում է Lenta-ն:
Թեհրանի քաղաքապետի տրանսպորտի և երթևեկության հարցերով տեղակալը նշել է, որ տեղի ունեցածի պատճառը «մարդկային գործոնն» է:
Այլ մանրամասներ հայտնի չեն:
Ներկայում Թեհրանի մետրոպոլիտենը ունի 5 գիծ և 100 կայարան: Փլուզումը տեղի է ունեցել 6-րդ գծում, որը նախատեսվում է կառուցել մինչև 2018 թվականը: