Էրդողանն արտերկրում արգելել է կիրառել «թուրքական» և «Թուրքիա» բառերը

Արգելվում է օգտագործել «թուրքական» և «Թուրքիա» բառերը արտերկրում գործող ցանկացած թուրքական կազմակերպություններում և հաստատություններում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, տեղեկացնում է TRT Haber հեռուստաալիքը:

«Տվյալ որոշումը կայացվել է Գյուլենի շարժման դեմ, որը երկար տարիներ օգտագործել է այդ բրենդներն արտերկրում աշխատելիս»,- ասել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ պետական կառույցներին իրավունք կտրվի օգտագործել այդ բրենդները երկրի սահմաններից դուրս:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան  շարունակելու է պայքարը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930