Թուրքիայում ևս 11 հազար ուսուցիչ է աշխատանքից ազատվել
Թուրքիայում աշխատանքից 11 285 հազար ուսուցիչ է աշխատանքից ազատվել: Նրանց մեղադրում են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին աջակցություն ցուցաբերելու մեջ, ասվում է Թուրքիայի կրթության նախարարության հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է haqqin.az պորտալը:
Նշվում է, որ PKK-ի հետ նրանց կապերը պարզվել են երկրի իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նախարարությունում չեն բացառում, որ այդ թիվը կարող է ավելանալ` մինչև 14 հազար մարդ:
Ավելի վաղ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված կասկածների պատճառով աշխատանքից զրկվել էր երկրի կրթության նախարարության 15 200 աշխատակից:
Թուրքիայի կրթության նախարարությունը չեղյալ էր հայտարարել նաև 27157 ուսուցիչների աշխատանքի թույլտվությունը: