«Կարեն Կարապետյանը Մոսկվայի պաշտոնյան է». Ալեք Ենիգոմշյան. news.am
Վարչապետի հրաժարականը հետեւանք է վարչախմբի սուր ճգնաժամի, որի մեջ գտնվում է եւ որից ելքեր է փնտրում: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործողություններին օժանդակելու համար մեղադրվող Ալեք Ենիգոմշյանը:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, կառավարության ու վարչապետի փոփոխություն կլիներ, սակայն այդ փոփոխությունը արագացավ «Սասնա ծռերի» գործողության արդյունքում: Խոսելով Կարեն Կարապետյանի թեկնածության մասին, նա ասել է. «Այստեղ խոսքը անձին չի վերաբերում, այլ այն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ անձնավորությունը: Նա Մոսկվայի պաշտոնյան է, մենք այսօր արդեն հասել ենք այն փուլին, երբ Հայաստանի ինքնիշխանությունը եւս մի աստիճանով զիջում ենք, երբ Ռուսաստանի պաշտոնյան դառնում է Հայաստանի վարչապետ: Սա ավելի է լրջացնում վիճակը ապագաղութացման պայքարի առումով»,-ընդգծեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: