Իվանիշվիլին Վրաստանի նախագահին անվանել է իր ամենամեծ սխալը
Միլիարդատեր, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ոչ պաշտոնական ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ամենից շատ սխալվել է Վրաստանի ներկայիս նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հարցում, հայտնում է newsgeorgia.ge-ն:
«Մարգվելաշվիլիին համարում եմ իմ ամենամեծ սխալը քաղաքականություն գալու պահից ի վեր, ես պետք է ներողություն խնդրեմ հասարակությունից: Ես դեռ չեմ տեսել մարդու, ով այդ տարիքում այդքան տրամագծորեն փոխեր իր բնավորությունը: Նա կարծես դեռահաս լինի, ով մինչ օրս չի հասկացել իրեն: Այդ խնդիրը ես հաշվի չէի առել»,- ասել է Իվանիշվիլին այսօր Զուգդիդիում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտել է նախագահական պալատ, քանի որ հակասության մեջ է Իվանիշվիլիի հետ: Ոչ մի դեպքում: Նա հակասության մեջ է իր հետ:
Կար մի Մարգվելաշվիլի, հենց եկավ իշխանության, դարձավ բոլորովին այլ»,- վրդովվել է Իվանիշվիլին:
Մարգվելաշվիլին բազմիցս դարձել է Իվանիշվիլիի քննադատության առարկան, քանի որ մնացել է աշխատելու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի` Հավլաբարում կառուցած նախագահական նստավայրում:
Իվանիշվիլին համարում է, որ նստավայրը «շքեղություն» է: