Բաժիններ՝

Ջոն Լենոնի «Imagine» տեսահոլովակի ավտոմեքենան չի գտել է իր գնորդին

1956 թվականի Austin Princess ավտոմեքենան, որը հռչակվել է «Բիթլզ» խմբի նախկին մասնակից Ջոն Լենոնի «Imagine» տեսահոլովակում իր հայտնվելով, չի գտել իր գնորդին Լոնդոնի RM Sotheby’s աճուրդում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աճուրդային տան PR-տնօրեն Փիթեր Հեյնսը: Լոտի նախնական գնահատումը կազմում էր 185-260 հազար ֆունտ:

«Այսօրվա աճուրդում առավելագույն դրույքը կազմեց 135 հազար ֆունտ ստեռլինգ, բայց դա բավական չէր վաճառքի համար: Այնպես որ, ցավոք սրտի, ավտոմեքենան չի վաճառվել»,- պարզաբանել է Հեյսը:

1972 թվականին Լենոնը որոշել է հրաժարվել ավտոմեքենայից, որում դրանից ոչ շատ առաջ ինքնաթիռի բազկաթոռներ էր տեղադրել: Այդ ժամանակվանից Austin Princess-ը փոխել է մի քանի տերերի: RM Sotheby’s-ի աճուրդին ավտոմոբիլը ներկայացրել է Օսթին քաղաքի Ռոք ն ռոլի թանգարանը, որի աշխատակիցները հազվագյուտ ավտոմեքենան պահել են իդեալական վիճակում:

Լենոնի ավտոմոբիլի վաճառքից բոլոր միջոցները թանգարանը խոստացել է հանձնել ՄԱԿ-ի Երեխաների պաշտպանության հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս