Բաժիններ՝

1970-ականների՝ փիսիկներով պարի տեսահոլովակը վիրուսային է դարձել

Facebook-ում ավելի ու ավելի լայն տարածում է գտնում Ballet Zoom պարային կոլեկտիվի այն հոլովակը, որը տեսագրվել է 1970-ական թվականներին:

Տեսահոլովակը նկարահանվել է դիսկոյի ոճով եւ կոչվում է Cat: Խմբի մասնակիցները նախ պարում են ձեռքներին կատվի ձագուկներ, իսկ այնուհետեւ երեք րոպեի ընթացքում կատվազգիների շարժումներն են նմանակում:

Երկու օրում տեսագրությունը սոցցանցում հավաքել է 20 միլիոն դիտում եւ 180 հազար մեկնաբանություն: Ինչպես նշել է տեսահոլովակը հրապարակած Messy Nessy Chic օգտատերը, ինքն այն հայտնաբերել է «YouToube-ի մի արտարսովոր մասում:

Մեկնաբանություններում օգտատերը խոստովանում են, որ չգիտեն, թե ինչպես վերաբերվեն տեսահոլովակում կատարվող բաներին, բայց չեն կարողանում կտրվել այն դիտելուց:

Ոմանք կատակում են, թե Ballet Zoom-ը The Pussycat Dolls խմբի նախատիպն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս