![](/banners/BeFunky-design.jpg)
«Ճիշտ կլինի, որ նախկին զինվորականները, որոնք լավ գիտեն իրավիճակը, փոխանակ իրար քննադատեն, փորձեն գտնել համաձայնության եզրեր». Սուրեն Զոլյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/14233834_1220690757987344_29737391_o.jpg)
«Ես մեծ ուրախությամբ տեսա, որ այնտեղ ջանքեր են արվում վիճակը շտկելու համար, որ վերջապես մեր բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները հասկացան, որ պետք է ապահովել պաշտպանությունը, և քայլեր են ձեռնարկում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղ․դոկտոր Սուրեն Զոլյանը՝ խոսելով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հարցազրույցի մասին։
Ըստ Ս. Զոլյանի՝ ճիշտ կլինի, որ նախկին զինվորականները, որոնք լավ գիտեն իրավիճակը, փոխանակ իրար քննադատեն, փորձեն գտնել համաձայնության եզրեր. «Որովհետև իրոք հարցերը շատ են, և մենք դեռ չունենք ճշգրիտ պատասխաններ, թե ինչ է կատարվել ապրիլի սկզբին»։
Ս. Զոլյանի խոսքով՝ տարածքների հանձնման մասին խոսակցությունները ծանր ազդեցություն են ունենում ԼՂՀ-ի ժողովրդի վրա. «Նման հարցեր առհասարակ չպետք է քննարկվեն, դրանք պետք է քննարկվեն, եթե ուրվագծվի ինչ-ինչ համաձայնության նախագիծ։ Տվյալ դեպքում սա ինչ-որ իմիտացիոն գիծ է, դա քաղտեխնոլոգների հնարած քայլն է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։