
Էռնեստ Հեմինգուեյի ծոռնուհին դարձել է Accessorize-ի դեմքը

Ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի ծոռնուհին՝ Դրի Հեմինգուեյը, մասնակցել է Accessorize մակնիշի գովազդային արշավին: Այս մասին հայտնել է ProFashion-ը:
Աղջիկը ներկայացրել է նոր հավաքածու, որում տեղ են գտել պայուսակների մի քանի մոդելներ, կախազարդեր, շարֆեր, ինչպես նաեւ վառ հուռութք-զարդեր: Ֆոտոսեսիայի հեղինակը դարձել է նորաձեւության լուսանկարիչ Շոն Թոմասը. նկարահանումներն անցկացվել են Լոնդոնի ստուդիաներից մեկում:
Դրի Հեմինգուեյը 2009 թվականին դեբյուտել է Փարիզում Givenchy-ի համար կազմակերպված դեֆիլե-շոուում, այնուհետեւ Նյու Յորքում մասնակցել է Calvin Klein resort show-ին: Ավելի ուշ մոդելը դարձել է Gianfranco Ferrռ-ի դեմքը: Բացի այդ, նա համագործակցել է Gucci-ի, Valentino-ի, Chanel-ի եւ Paco Rabann-ի հետ:
2015 թվականի օգոստոսին Հեմինգուեյը նկարահանվել է Chloe օծանելիքի գովազդում: Նա ներկայացրել է Chloe Eau de Parfum բույրը. գովազդի վրա աշխատել է լուսանկարիչների Ինեզ վան Լամսվեերդե եւ Վինուդ Մատադին դուետը: