Բաժիններ՝

«Խնդիրներ ունեցանք միջազգային հարթակներում». Փոխնախարար

ՀԱԷԿ-ում ձերբակալությունները միջազգային հարթակներում անհանգստություն են առաջացրել, իսկ հարևաններին առիթ են տվել փաստը հօգուտ իրենց օգտագործելու: Այս մասին այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա վստահեցրեց, որ այսօր ձերբակալված են ղեկավար կազմից 2 անձ, ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված որևէ խնդիրներ չեն առաջացել.

«Գործընթացը միայն գնումների հետ է կապված եղել, գնումներն էլ, ինչ վերաբերում է անվտանգությանը, հատուկ ընթացակարգով է իրականացվում: 2013-14թթ.-ին այդ ինֆորմացիան դուրս պրծավ, իմացանք՝ ինչ է տեղի ունենում, շատ արագ ինչ արվեց՝ արվեց: Այժմ կառավարման մոդելը փոխվել է, գնումների գործընթացն ավելի խիստ, հստակ և թափանցիկ գործընթացներով է կազմակերպվում: Իհարկե, խնդիրներ ունեցանք միջազգային հարթակում, մեր հարևաններն էլ օգտագործում են դա»: Փոխնախարարը նշեց, որ շուտով կայանալու է ՄԱԳԱՏԷ-ի նիստը, որի ընթացքում սպասվում են լուրջ հարցադրումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս