Ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորագույն շինարարական ընկերության հետ
12-րդ ԴիջիԹեքի ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ու դրան հաջորդող օրերին տեղի կունենան մի շարք գիտաժողովներ, առաջնություններ ու մրցույթներ: Մասնավորապես, կկայանա «Նորարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով: Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ «МОРТОН»-ի հետ։
«Robofest» ռոբոտների շքերթի շրջանակում ՀՀ մարզերում գործող ավելի քան 140 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև տեղի կունենա մրցույթ:
«Բացխաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնության 3-րդ փուլում մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:
Նախատեսվում են DigiLife սեմիարներ: Բացի այդ, ԴիջիԹեք ցուցահանդեսով մեկնարկում է DigiWeek բարձր տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում տեղի կունենան հետևյալ միջոցառումները. հոկտեմբերի 3-4-ին Եվրասիական ցանցային օպերատորների հանդիպում կոնֆերանս (ENOG 12), հոկտեմբերի 5-ին` Հայաստանի ինտերնետի կառավարման ֆորումը, հոկտեմբերի 5-7-ին` Ցանցերի կառավարման դասընթացը:
Ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ին Մերգելյան ինստիտուտի Yerevan Expo ցուցահանդեսային սրահում: