Այս աղջկա յոգայի դիրքերը ոգեշնչում են հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց
Հեիդի Ուիլյամսը, ով ուներ հետտրավմատիկ սթրեսային խանգարում, անհանգստության և դեպրեսիա, ինչպես նաև ենթարկվել էր բռնության, խաղաղություն է գտել յոգայի մեջ:
Կյանքի հասցրած հարվածների ընթացքում Հեիդին նույնիսկ փորձել է ինքնասպանություն գործել, սակայն, յոգայի պրակտիկան կրկին գունավորել է նրա կյանքը, և նա այժմ նույնիսկ կարող է օգնել այն մարդկանց, ովքեր գտնվում են նույն իրավիճակում, որն ինքն արդեն հաղթահարել է:
«Հենց այս վայրում՝ հոգեկան հիվանդության դժոխքում ես գտա յոգայի շնորհը: Յոգան ինձ տեղափոխեց ապահով վայր՝ խաղաղության և ինքնորոշման վայր»,- պատմել է Ուիլյամսը:
Ապաքինումից հետո Հեիդին իր կյանքը նվիրել է այն մարդկանց, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ: Նրա հիմնական նպատակը թերապևտիկ յոգայի դասերն են, որոնք հատուկ նախագծված են դեպրեսիայի, անհանգստության և հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեմ պայքարելու համար: Նա նաև օգտագործում է սոցիալական մեդիան՝ իր վերգտած երջանկությունը, մարմնի և մտքի ներդաշնակությունը տարածելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը