
Հայտնի են դարձել Մեսսիի և Սուարեսի միջև երկխոսության մանրամասները

Արգենտինա – Ուրուգվայ խաղի մեկնարկային սուլիչից առաջ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը կատակել են իրար հետ: Չնայած նրանք փորձում էին ձեռքով փակել բերանները, որոշ մարդկանց, այնուամենայնիվ, հաջողվել է բացահայտել երկխոսության մանրամասները:
Լիոնել Մեսսի – Է՛յ, Լուի՛ս, հիասքանչ կլիներ այսօր քեզ պարտված տեսնել:
Լուիս Սուարես – Ես կարծում էի՝ դու ավարտել ես միջազգային կարիերադ:
Լիոնել Մեսսի – Երբ իմացա, որ պետք է խաղամ քո դեմ, փոխեցի որոշումս: Խաղից հետո կաղաչես, որպեսզի ես ավարտեմ կարիերաս:
Լուիս Սուարես – Այո՛, իհա՛րկե:
Խաղն ավարտվեց 1:0՝ հօգուտ Արգենտինայի հավաքականի: Միակ գոլը խփեց Լիոնել Մեսսին:
https://www.youtube.com/watch?v=aozp49uiYKg
Պատրաստեց Անի Գաբուզյանը