Բաժիններ՝

Թռչունը ուսանողուհուց խլել է պաղպաղակը. «ֆոտոռումբ»

Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքի լողափին քաղցած որորը հանգստացող ուսանողուհուց խլել է պաղպաղակը եւ դարձել ֆոտոռումբի հերոսուհի: Այս մասին գրել է Daily Telegraph-ը:

23-ամյա Թարա Դալինթարան, որը սովորում է Ռեդինգի համալսարանում, պատմել է, որ բանկային արձակուրդի օրը (հանգստյան օր, սովորաբար խոշոր կրոնական տոների նախօրյակին) ինքը երկու ընկերների հետ գնացել է լողափ: Նրանք ծովամթերքներ են ճաշակել եւ արդեն պատրաստվում էին անցնել աղանդերին, նախապես այն լուսանկարելով, երբ հանկարծ մի խոշոր որոր է հայտնվել:

Թռչունը հանկարծակիի է բերել աղջկան, որի մի ձեռքն զբաղված է եղել սմարթֆոնով, իսկ մյուսը՝ պաղպաղակով, եւ կարողացել է ճանկել քացրավենիքի պատկառելի մասը:

Դալինթարան իր Instagram-ում հրապարակել է թե՛ ծովի ֆոնին պաղպաղակի լավ ստացված լուսանկարը եւ թե՛ ֆոտոռումբը:

Untitled-1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930