![](/banners/BeFunky-design.jpg)
Լևոն Մնացականյանը հանդիպել է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/Handipum_PB_Shtabum_02.09.16.57c92c2d8497f.jpg)
Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբում հանդիպել է սույն թվականի ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած առճակատման ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ:
Բանակի հրամանատարն իր խորին երախտագիտությունն է հայտնել վերջիններիս հերոս զավակներ դաստիարակելու համար ու նաև վստահեցրել, որ հայրենիքի պաշտպանության գործում նրանց ունեցած ծանրակշիռ ավանդը այսօրվա և գալիք սերնդի համար մշտապես կլինի օրինակելի ուղեցույց:
Վերջում գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը պատասխանել է զոհված զինծառայողների ծնողներին հուզող հարցերին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն