Բաժիններ՝

Անկախության 25-ամյակի կապակցությամբ Արցախում կայանալիք միջոցառումների ժամանակացույցը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ Արցախում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Ներկայացնում ենք սեպտեմբերի 2-ին և 3-ին Արցախի Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույցը:

Սեպտեմբերի 2-ի միջոցառումներ

Ժամը 10:30-ին տեղի կունենա երթ Վերածննդի հրապարակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Ժամը 11.00-ին կլինի պսակադրություն Ստեփանակերտի հուշահամալիրում:

Ժամը 12.00-ին մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր հատվածներում (Ստ. Շահումյանի անվան պուրակ, Շ. Ազնավուրի անվան կենտրոն, Մարշալ Բաղրամյանի հուշարձանի մոտ, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դիմաց, սբ. Հակոբ Եկեղեցու հարևանությամբ) տեղի կունենա բացօթյա տոնական միջոցառումներ:,

Ժամը 14.00-ին ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա ցուցահանդես՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» թեմայով:

Ժամը 17.00 -ին տեղի կունենա Շուշիի հանրակացարանային համալիրի բացման արարողությունը:

Ժամը 20.00-ին նախատեսված է տոնական համերգ, իսկ 22.00-ին՝ հրավառություն Վերածննդի հրապարակում:

Անկախության տոնի շրջանակներում սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա նոր թաղամասի բացում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս